ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Հնագույն դեղամիջոցներ (կաղամբ)
Հայ բժշկապետ Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» գիրքը, որը միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է հանդիսանում (գրքում դեղանունները տրված են 5 լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն եւ պարսկերեն), 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների եւ հանքային նյութերի անվանումներ (նաեւ հոմանիշները) ու 100 դեղատոմսեր է պարունակում: Այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակիչ-ալերգիկ գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է մի շարք բույսեր, դրանք են` կոծծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, սեւ գնդիկը, տատաշը, քարասերմիկը, որոնք հատուկ են Հայաստանի բուսական աշխարհին: Նշյալ բոլոր բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուսական հորմոններով եւ այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված է նրանց բուժիչ ներգործությունը: Հայ բժշկապետը պարզել է նաեւ մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արեւադարձի, սորնջանի եւ որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, բույսեր, որ այսօրվա տվյալներով՝ պարունակում են կումարինի եւ ֆուրոկումարինի ածանցյալներ, ինչպես նաեւ կոլխիցին եւ վինբլաստին ալկալոիդներ, որոնք օժտված են հակաուռուցքային ներգործությամբ: Ամիդովլաթը մեծ նշանակություն էր տալիս նաեւ՝ այն բույսերին, որոնք օժտված են հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ) եւ տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) հատկություններով, որոնք նա միաժամանակ օգտագործել է որպես վաղաժամ ծերությունը կանխող եւ առողջությունն ու երիտասարդությունը պահպանելուն նպաստող հակասկլերոտիկ միջոցներ: Նույն նպատակով նա կիրառում էր նաեւ որոշ բուսական, կենդանական եւ անօրգանական ծագում ունեցող խեժերը (քաղբանը, սեքպինաճը, անգուժատը, ակնամոմը եւ այլն): Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերը ապաքինելու եւ ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթը խորհուրդ էր տալիս օգտագործել մումիան. բարդ բնական միացություն, որը գոյացել է բույսերի մնացորդներից, կենդանիների աղբից եւ ածխաջրածինների քայքայումից տարբեր երկրների քարայրներում (Պարսկաստան, Աֆղանստան, Միջին Ասիա): Ըստ Ամիրդովլաթի` գոյություն ունեն 10 մերձակա քարայրներ, ուր տարբեր տեսակի եւ տարբեր անվանումներով մումիաներ են պեղում: Նա չի նշում այդ անունները, սակայն մումիա հայտնաբերվել է նաեւ Հայաստանում` Եղեգնաձորի քարայրներում:
Կաղամբը
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, կաղամբը սրում է տեսողությունը, օգնում է գլխի ցնցումների բուժմանը: Տերեւները քացախի հետ նպաստում են ատամնացավի վերացմանը: Կաղամբը պարունակում է` ջուր` 92-93%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, շաքարներ` 1,8-2,1%, էքստրակտային նյութեր` 2,4-2,6%, բջջաթաղանթ՝ 0,04-0,06%, մոխրացող մնացորդ` 0,5-0,6%, 0,03 մգ A, 0,16-0,26 մգ B1, C 25-61 մգ, P, K, B6 եւ U վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ մագնեզիում, 12 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ: Հին ժամանակներից կաղամբն օգտագործվել է բուժական նպատակներով: Հյութն օժտված է ճարպերը ճեղքելու եւ մարսողությունը բարելավելու հատկությամբ: Հռոմեական գրող Կատոնը նշում է, որ կաղամբը հռոմեացիների համար ծառայել է ոչ միայն որպես սնունդ, այլ որպես դեղամիջոց` բոլոր հիվանդությունների դեմ: Այդ էր պատճառը, որ հռոմեացիները շուրջ 600 տարի առանց դեղերի էին ապրում: Նրանց համոզմամբ` կաղամբն ընդունակ է վերացնել անքնությունը, գլխացավերը: Մեծ քանակությամբ կաղամբ օգտագործած երեխաներն աճում են արագ եւ առանց հիվանդությունների:
Ըստ Դիոսկորիդի` հում կաղամբը վերացնում է պնդությունը եւ կարգավորում աղիների աշխատանքը, իսկ եփածն առաջացնում է պնդություն: Հում կաղամբը կարգավորում է նյութափոխանակությունը: Ըստ Բարտոլինիի` եթե թույլ աճող, վատառողջ երեխային սնեն կաղամբով եւ լողացնեն ջրի հետ խառնած մեզով, նա շատ արագ կառողջանա: Ըստ ռուսական Ժողովրդական բժշկության` տրորված կաղամբը ձվի սպիտակուցի հետ խառնելուց հետո դրվում է ամեն տեսակի այրվածքների, խոցերի վրա, իսկ կաղամբի արմատի մոխիրը սննդի մեջ օգտագործելու դեպքում հալեցնում է քարերը:
Թթու դրած կաղամբի հյութն օգնում է ընկնավորության դեմ, թարմ հյութը` գորտնուկների, խռպոտության դեմ է: Սերմերը ճիճվասպան են:
Կաղամբի հյութը կիրառվում է որպես ստամոքսի ու աղիների բուժամիջոց: Թարմ հյութը նպաստում է խոցերի արագ փակմանը, բարելավում նյութափոխանակությունը, բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ ողողումների ձեւով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում: Կաղամբը նպաստում է նաեւ աթերոսկլերոզի բուժմանը: Հում ծեծված տերեւները ցավոտ տեղերին դնելուց հանգստացնում են ցավերը:
Ըստ բնաբույժ Ուոքերի` եթե կաղամբի թարմ հյութի ընդունումից հետո օրգանիզմում գազեր են առաջանում, ուրեմն աղիները բուժման կարիք ունեն` պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0,5-1 բաժակ կաղամբի հյութ եւ 1-2 ժամ հետո հոգնայով աղիների լվացում կատարել: Նա նշում է, որ 50 կիլոգրամ եփված կաղամբն իր սննդային արժեքներով չի կարող համեմատվել 300 գրամ թարմ հյութի հետ: Նա թարմ հյութն օգտագործել է նաեւ ուռուցքների բուժման համար:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն